Զբոսաշրջային գործակալություններից օգտվող հայաստանցիների թիվը կտրուկ նվազել է
Advertisement 1000 x 90

Զբոսաշրջային գործակալություններից օգտվող հայաստանցիների թիվը կտրուկ նվազել է

Այս տարվա առաջին կիսամյակում  Հայաստանից դուրս զբոսաշրջային նպատակներով մեկնել է 570 400 մարդ՝ նախորդ տարվա 470 693-ի դիմաց։ Այսինքն՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ արտագնա տուրիզմն աճել է 21.2%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։

Ուշագրավն այն է, որ արտագնա զբոսաշրջության աճի ֆոնին՝ զբոսաշրջային գործակալությունների միջոցով կազմակերպվող այցելությունների թիվը կտրուկ նվազել է։ Այսպես, եթե 2016-ի առաջին կիսամյակում գործակալությունների կողմից կազմակերպվել էր 4249 ուղևորություն, ապա այս տարի այդ թիվը մոտ 3 անգամ պակաս է՝ ընդամենը 1626 ուղևորություն։

Ուղևորությունների մեծ մասը՝ 568 774-ը, կազմակերպվել է ինքնուրույն։ Նախորդ տարվա առաջին եռամսյակում այդ թիվը 466 444 էր։

b4b.am