Պարզաբանում՝ Դանիայի գլխավոր մարզչի ասուլիսի ընթացքում թյուրըմբռնման մասին
Advertisement 1000 x 90

Պարզաբանում՝ Դանիայի գլխավոր մարզչի ասուլիսի ընթացքում թյուրըմբռնման մասին

Երեկ կայացել է Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ագե Հարեյդեի նախախաղային մամուլի ասուլիսը՝ նվիրված ԱԱ-2018-ի ընտրական փուլի Հայաստանի դեմ հանդիպմանը:

Դրա ընթացքում հարց է հնչել (խմբ՝ Սուրեն Բաղդասարյանի կողմից) երկրորդ տեղում հայտնվելու դեպքում չորակավորվելու մասին: Հարցը միտում ուներ հասկացնելու, որ ներկայում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Մոնտենեգրոյի հավաքականը վատագույն արդյունքն ունի մյուս 8 ազգային ընտրանիների պայքարում:

Նշենք, որ ԱԱ-2018-ի ուղեգիր են նվաճում խմբերում առաջին տեղ զբաղեցրած թիմերը, իսկ 9 խմբերից լավագույն արդյունք ցույց տված 8 երկրորդ տեղերի հավաքականները կմասնակցեն անցումային խաղերի. 9-րդ ընտրանին դուրս կմնա պայքարից:

Ըստ երևույթին՝ դանիացիների գլխավոր մարզիչը չի ըմբռնել հարցի էությունը՝ պատասխանելով այսպես.

«Իհարկե տեղյակ եմ: Տարբերությունն այն է, որ մենք արդեն խաղացել ենք Ղազախստանի հավաքականի հետ, իսկ մյուս թիմերը, որոնք ցանկանում են երկրորդ տեղը զբաղեցնել, դեռ պետք է խաղան ղազախների հետ: Սա կարող է փոխել իրավիճակը»:

Ընթերցողների կողմից նույնպես հարցի և պատասխանի սխալ ըմբռնում էր եղել, ինչը քննարկումների որոշակի ալիք էր բարձրացրել: Այժմ ավելի անկհայտ դարձավ հարցի էությունը:

armsport.am