
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հերքել է այն տեղեկությունը, որ բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն հուսահատված է կատալոնական «Բարսելոնա» չտեղափոխվելու պատճառով:
«Մեզ մոտ այլ իրավիճակ է, քան Դեմբելեի և «Բորուսիայի» մոտ: Մի հավատացեք այն ամենին, ինչ գրում են մամուլում: Այն միշտ գրում է ինչ-որ առաջարկների մասին:
Սակայն մտադիր չենք հայտնվել ինչ-որ մեկի ստեղծած իրավիճակում: Ցանկանում ենք ստեղծել իրավիճակներ մեզ համար:
«Բորուսիան» որոշել էր, որ ֆուտբոլիստը կհեռանա, իսկ մենք պահեցինք հոյակապ խաղացողի»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը: