
Երեկ երեկոյան լույս աշխարհ է եկել ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի եղբոր որդին։
Ի պատիվ հերոս հորեղբոր` փոքրիկին անվանել են Քյարամ։
Հիշեցնենք, որ Քյարամ Սլոյանը զոհվել էր 2016 թվականի ապրիլի մեկի լույս ապրիլի 2-ի գիշերը Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի ինքնապաշտպանական մարտերին մասնակցելիս: 2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։