Ջորջ Քլունին Վենետիկի կինոթառատոնին իր նոր «Սուբուրբիկոն» ֆիլմի համար մրցանակ ստանալու հույս կարող է չունենալ, միևնույնն է՝ նա ստացել է իր գլխավոր մրցանակը. ամուսնու կողքին կարմիր գորգին փայլում էր կինը՝ Ամալը, ով կրում էր Atelier Versace-ի շքեղ զգեստը։
Մուգ մազերը նա հարդարել էր հոլիվուդյան ալիքներով՝ բացելով մանուշակագույն-բրոնզե ականջողը։ Իզուր չէր երեխաների ծնվելուց հետո Ամալը խուսափում հանրային երեկույթներից. փաստորեն նա իր էներգիան կուտակում էր Իտալիայում բոլորին հիացնելու համար:
Երկրպագուները չեն դադարել հիանալ, թե ինչպես է Ամալ Քլունին երեխաների ծնվելուց հետո պահպանել իր բարեկազմությունը։