Սեպտեմբերի 2-ին Ջորջ և Ամալ Քլունիները ներկա են գտնվել Վենետիկի կինոփառատոնի շրջանակում կայացած` Ջորջ Քլունիի Suburbicon ֆիլմի պրեմիերային, որի գլխավոր դերերում հանդես են եկել Մեթ Դեյմոնն ու Ջուլիանա Մուրը:
Ամուսինները առաջին անգամ էին պաշտոնապես ներկայանում հանրությանը, և պապարացիները Քլունիներին նկատել են արդեն երկվորյակների՝ Էլլայի և Ալեքսանդրի հետ: Ամուսիններին լուսանկարել են Cipriani Hotel-ից հեռանալիս: