Ձեզ մա՞յր չի բերել. ինչ տհաճ պատմության մեջ է ընկել Լիանա Զուրաբյանն իր 1-ամյա որդու հետ նախագահի տան հատվածում
Advertisement 1000 x 90

Ձեզ մա՞յր չի բերել. ինչ տհաճ պատմության մեջ է ընկել Լիանա Զուրաբյանն իր 1-ամյա որդու հետ նախագահի տան հատվածում

«Իրենք պատասախա՞ն են տալու իմ առողջության համար, ես միայնակ մայր եմ, էլ չեմ ասում, որ  ոչ մի ասմունքող չի լուսաբանում մեր հայ մեծերին այնքան, որքան ես: Ոչ մեկն ինձ չի օգնում, անգամ մշակույթի նախարարությունը, ես ամեն ինչ ինքս եմ անում»,-Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում իր վրդովմունքը հայտնեց ասմունքող, հանդիսավար Լիանա Զուրաբյանը երեկ իր հետ տեղի ունեցած տհաճ միջադեպից հետո:

«Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Մինչ այժմ սիրտս կծկվում է, պետք է բժշկի դիմեմ: Մեր համակարգի աշխատողները` կլինեն պետավտոտեսուչներ կամ ոստիկաններ, կարող են յուրաքանչյուր քաղաքացու այս վիճակի հասցնել: Ես պարզապես որպես քաղաքացի իմ 1 տարեկան երեխայի հետ մեքենայով անցնում էի Պռոշյանով՝ նախագահի տան հատվածում, որտեղ կանգնած էին պետավտոտեսուչներ։ Նրանք իրավունք չունեին իմ հետևից գալու, դա խախտում է, սակայն նրանք իմ հետևից ընկան, և ես կանգնեցի: Որևէ խախտում չէի արել։ Ասում են, որ տեխզննման կտրոնս չեմ թարմացրել արդեն 3 ամիս է: Ես նրան շնորհակալություն հայտնեցի, որ ինձ զգուշացրել է այդ մասին, և խնդրեցի բաց թողնել, քանի որ երեխաս անդադար լաց էր լինում այդ ընթացքում, և ես նրան պետք է տուն հասցնեի: Բայց պետավտոտեսուչը հրաժարվեց` պնդելով, որ պետք է արձանագրի: Ես նրա հետ «ջան»- ով խոսելով փորձում էի բացատրել, որ անպայման կանեմ այդ մուծումը, պարզապես լացող երեխայիս տուն հասցնելուց հետո: Չհամաձայնեցին, փող աշխատելու տարբերակ էին գտել: Ես արդեն 7 տարվա վարորդ եմ, և չի եղել դեպք, երբ մեքենաս տեխզզնման տանելիս տեսնեն, թե ինչպես է աշխատում շարժիչը կամ անվադողը, ոչ մի անգամ նման զզնում իմ մեքենան չի անցել: Այդ կտրոնը ձևական բնույթ է կրում, դա միայն թղթի կտոր է, որ մտցնես նրանց ապուշ աչքը»,- պատմեց Լիանան:

Վերջինիս զայրացրել էր հատկապես այն փաստը, որ պետավտոտեսուչներն ուշադրություն չէին դարձնում իր 1 տարեկան փոքրիկի վրա, ով անդադար լաց էր լինում:

«Ասում եմ, որ ես զբաղվում եմ պոեզիայով, ասմունքում եմ, սակայն նրանք քմծիծաղով հարցնում են` պոեզիան ինչ է, Սևակն ու Սահյանն ովքեր են: Երեխան էլ մի կողմից է լացում, գոռում։ Բարկացած մեքենաս գործի եմ դնում։ «Զադնի տալուց» խփում եմ հետևում կանգնած նրանց մեքենային, սակայն այն չի վնասվում, պարզապես համարն է ընկնում: Ասում եմ՝ պետավտոտեսուչներ, ձեզ մայր չի՞ բերել: Միայնակ մայր եմ, մի՞թե չեք կարող ընդառաջել, որ լացող երեխային տուն հասցնեմ։ Իմ այդ խոսքերից ավելի են վրդովվում, կանչում են իրենց ղեկավարին` Բադալյանին: Պարտադրում են, որ սպասեմ ԱՊՊԱ-յին, քանի որ ԱՊՊԱ-ն փոխհատուցում է 100.000 դրամի  չափով, իսկ այդ գումարը նրանք իրար մեջ կբաժանեին:  Փորձում էի հարցը մարդկայնորեն լուծել, բայց ոչ մի կերպ չէր ստացվում: Մոտ մեկ ժամ սպասել ենք, երեխաս հոնգուր-հոնգուր լաց էր լինում: Փոքրիկս այնքան էր լացել, որ էլ ձայնը դուրս չէր գալիս։ Ապահովագրական ընկերության ներկայացուցիչները կարգավորեցին բոլոր հարցերը, ինչի համար շատ շնորհակալ եմ նրանց»,- Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց ասմունքողը:

Զրույցի վերջում Լիանան վստահեցրեց, որ 7 տարվա ընթացքում նման տհաճ միջադեպեր իր հետ տեղի չեն ունեցել, և հույս հայտնեց, որ սա կլինի առաջինն ու վերջինը:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

asekose.am