Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Քենսինգթոնի պալատը պաշտոնապես հայտարարել է, որ Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու դքսուհի Քեյթ Միդլթոնը պատրաստվում են 3-րդ անգամ ծնող դառնալ:
Պալատի պաշտոնական Twitter-ում նշվում է, որ թագուհի Էղիսաբեթ 2-րդն և թագավորական ընտանիքի մյուս անդամներն անչափ ուրախ են այս կապակցությամբ: Հայտնի է նաև, որ ինչպես և նախորդ հղիությունների դեպքում, այս անգամ ևս, 35-ամյա դքսուհու մոտ տոքսիկոզ է, և նա միառժամանակ կհրաժարվի հանրային այցելություններից ու միջոցառումներից: