Պատմական Վոլժյան Բուլգարիայի մայրաքաղաք Բուլգարեում, որը հիմա կրում է Բոլգար անունը, Թաթարստանում, IX դ սկսած բնակեցված է եղել հայերով: Այնտեղ ապրել են հայ վաճառականները: Բոլգարը համարվել է երկու հիմնական առևտրային ուղիների՝ Մետաքսի և Վորյագի հատման կետը: Հնագույն բնակավայրում գտնվել են շատ հայկական հուշարձանների հետքեր:





