Թուրքիայում ձերբակալված Գերմանիայի քաղաքացիներից մեկն ազատ է արձակվել
Advertisement 1000 x 90

Թուրքիայում ձերբակալված Գերմանիայի քաղաքացիներից մեկն ազատ է արձակվել

Անթալիայում օգոստոսի 31-ին ձերբակալված Գերմանիայի երկու քաղաքացիներից մեկն ազատ է արձակվել: Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, այս մասին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը:

Ձերբակալված երկրորդ քաղաքացին շարունակում է պահվել բանտում:

Նշվում է, որ Գերմանիայի քաղաքացիները, ովքեր ազգությամբ թուրքեր են, ձերբակալվել էին գյուլենականների հետ առնչություններ ունենալու կասկածանքով:

Գերմանիայի ԱԳՆ տվյալներով՝ Թուրքիայի բանտերում կալանավորված է մնում իրենց երկրի 54 քաղաքացի, նրանց շարքում են լրագրողներ ու իրավապաշտպաններ:

Այս ձերբակալություններից հետո գերմանացի մի շարք քաղաքական գործիչներ դատապարտել էին Թուրքիայի իշխանությունների գործելաոճը:



Նման նյութեր