Կատալոնցիների մեծամասնությունը հանդես է գալիս անկախության հանրաքվեի օգտին. El Español
Advertisement 1000 x 90

Կատալոնցիների մեծամասնությունը հանդես է գալիս անկախության հանրաքվեի օգտին. El Español

Կատալոնցիների կեսից ավելին անհրաժեշտ է համարում Իսպանիայից ինքնավար հանրակցության անկախության հանրաքվեի անցկացումը, որը երկրի կենտրոնական իշխանությունները դիտարկում են որպես անօրինական: Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն SocioMռtrica սոցիոլոգիական ծառայությունն անցկացրել է El Español ինտերնետ-հրատարակության համար:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ Կատալոնիայի հարցված բնակիչների 55 տոկոսը պաշտպանում է հանրաքվեն, որն իսպանական այս ինքնավար հանրակցության իշխանությունները մտադիր են անցկացնել հոկտեմբերի 1-ին, 39,8 տոկոսը դեմ է, ևս 5,3 տոկոսը հստակ դիրքորոշում չունի:

Իսպանիայում ընդհանուր առմամբ հանրաքվեի անցկացման օգտին հանդես է գալիս բնակչության 15,4 տոկոսը, դեմ՝ 70,6 տոկոսը, հստակ դիրքորոշում չունի 14 տոկոսը: Միևնույն ժամանակ, ինչպես նշում է հրատարակությունը, մյուս հարցումների համաձայն, հանրաքվեի պաշտպանությունը Կատալոնիայում էլ ավելի բարձր է. այսպես, Հասարակական կարծիքի ուսումնասիրման կատալոնական կենտրոնը հաշվել է, որ հանրաքվեի անցկացումը պաշտպանում է ինքնավար հանրակցության բնակիչների 71 տոկոսը:



Նման նյութեր