Ես համաձայնեցի բաց տեսարաններում նկարահանվել, քանի որ վստահ էի ինձ վրա, որ դա հետո չի քննարկվելու. Մերի Հակոբյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ես համաձայնեցի բաց տեսարաններում նկարահանվել, քանի որ վստահ էի ինձ վրա, որ դա հետո չի քննարկվելու. Մերի Հակոբյան. life.panorama.am

Դերասանուհի, մոդել Մերի Հակոբյանն այս ամռանը հանգստանալու փոխարեն ակտիվորեն աշխատել է: Life.panorama.am-ին դերասանուհին հայտնել է, որ կյանքի այս փուլում հանգստի կամ պարզապես երեկոյան ժամանցի կենտրոններում լինելուց առավել նախընտրում է մասնագիտական աճ գրանցել ու նոր հորիզոններ գրավել:

«Այս տարի որոշեցի հանգիստը փոխարինել աշխատանքով, քանի որ ինքս մեծ հաճույք եմ ստանում այն ամենից, ինչ անում եմ: Շատերը գիտեն, որ վերջին շրջանում տարբեր միջոցառումներ եմ վարում, այդ աշխատանքն ինձ շատ հաճելի է, ու դրանից ելնելով էլ՝ այս ամռան ընթացքում մշտական աշխատանքի անցա երևանյան ժամանցի կենտրոններից մեկում: Դերասան, շոումեն Սամվել Գրիգորյանի հետ միասին վարում ենք տարբեր միջոցառումներ: Խոստովանում եմ, որ Սամվելն այդ հարցում իսկապես պրոֆեսիոնալ է, նրանից շատ բան եմ սովորում, նրա միջոցով այս ասպարեզում էլ ավելի մեծ հորիզոնների եմ հասնում: Ուրախ եմ, որ միմյանց շատ արագ ու հեշտ հասկացանք»,- նշեց Մերին:

Մեր նկատառմանը, թե ակումբային աշխատանքը շատ ժամանակ է խլում, և հարցին, թե Մերին չի՞ հոգնում արդյոք նաև երեկոները աշխատելուց, պատասխանեց.

«Բնավ չեմ հոգնում: Ես պատրաստ եմ առավոտյան և ցերեկային ժամերին նկարահանվել, իսկ երեկոյան աշխատել ակումբում՝ որպես հաղորդավար: Գիտեք, այս շրջանում բացարձակ ցանկություն չունեմ պարզապես ժամանց անցկացնել, օրինակ՝ այս սրճարանից, մյուսը գնալ ու ոչինչ չանել: Ժամանակի ընթացքում հասկացա, որ պարապուրդից հոգնում եմ, փոխարենը՝ աշխատանքի միջոցով եմ լիցքաթափվում: Հիմա հիմնականում ցերեկն ու երեկոյան եմ աշխատում, բայց, եթե տարբերակ լիներ առավոտյան ժամերին ևս ինձ հետաքրքիր մի աշխատանքով զբաղվել, ապա դա էլ կանեի»:

Բացի հաղորդավարական աշխատանքից՝ Մերին շարունակում է նաև նկարահանվել: Իր խոսքով՝ այս պահին երկու նախագծերում է զբաղված, որոնց մասին կխոսի ավելի ուշ, երբ դրանք եթե հեռարձակվեն:

Անդրադառնալով Մերի Հակոբյանի մասնակցությամբ վերջին հեռուստատեսային նախագծին՝ դերասանուհին նկատեց, որ մինչ այսօր միայն դրական արձագանքներ է լսում «Դեպի վայրէջք»-ում իր խաղի մասին: Այս հեռուստասերիալում Մերին առաջին անգամ բաց տեսարաններում նկարահանվեց, բայց տարօրինակ կերպով նրա այդ քայլը հանրության կողմից լայն քննարկման չարժանացավ, ինչպես սովորաբար պատահում է: Այս հարցում Մերին իր հաստատ մոտեցումն ու պատասխանն ունի:

««Դեպի վայրէջքը» իսկապես շատ սիրվեց մարդկանց կողմից, անձամբ ինձ մինչ այսօր բազմաթիվ նամակներ են գրում՝ հարցումով, թե արդյոք այն շարունակություն չի ունենալու: Շատ բարդ է հայկական կինոինդուստրիայում անել մի բան, որից հետո հեռուստադիտողը ցանկություն ունենա շարունակություն տեսնել, իսկ սա, փաստորեն, այդպիսինն էր: Ինչ վերաբերվում է բաց տեսարաններին, հասկացա, որ գալիս է մի պահ, երբ գիտակցում ես, որ ամեն ինչ քո ձեռքերում է ու կախված է քո մատուցման ձևից: Նախկինում կտրուկ էի այս հարցում, ասում էի՝ երբեք չեմ նկարահանվի բաց տեսարանում, բայց ժամանակի ընթացքում այս գիտակցմանը եկա ու չսխալվեցի: Ես բաց տեսարանում նկարահանվեցի ու դա հեռուստադիտողն ընդունեց, չքննդատաեց, չփնովեց, իսկ այդ ամենը արդյունքն էր  նրա, որ կարողացա այն ճիշտ ու արդարացված ներկայացնել: Ես համաձայնեցի բաց տեսարաններում նկարահանվել, քանի որ վստահ էի ինձ վրա, որ դա հետո չի քննարկվելու»,- հավելեց դերասանուհին:

Ամբողջությամբ՝ life.panorama.am



Նման նյութեր