10 տարվա ընդմիջումից հետո Հայկոն վերադառնում է : Սեպտեմբերի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա երգչի «Սիրո հավերժ քաղաք» խորագրով մենահամերգը:
Tert.am Life-ին Հայկոն ավելի վաղ պատմել էր սպասվող մենահամերգի մասին:
«Մենահամերգը հագեցած է լինելու հետաքրքիր կատարումներով ու անակնկալներով։ Ինձ հետ աշխատում է պրոֆեսիոնալ և մեծ թիմ` Հրաչ Քեշիշյանի գլխավորությամբ։ Մենք օր ու գիշեր աշխատում ենք։ Առաջին «մուլտիմեդիա» համերգն է լինելու Հայաստանում։ Հանդիսատեսը դիտելու է ֆիլմեր, որոնք նկարահանվել են հատուկ մենահամերգի համար։ Հիմնականում հնչելու են 2013 թվականին թողարկված «Ես քեզ սիրահարվել եմ» ալբոմի երգերը։ Լինելու են նաև հին ռոմանսներ և նոր աշխատանքներ։ Ամեն ինչ շատ դինամիկ է կազմակերպված։ Համերգային ծրագրում ներառված են ֆիլմերի սաունդրեքները, որոնց համար հատուկ երաժիշտների ենք հրավիրել։ Համերգային ծրագրում կլինեն նաև զուգերգներ. դեռ չեմ ուզում փակագծերը բացել։ Ամեն ինչ արել ենք, որ հանդիսատեսի համար հետաքրքիր լինի»,- ասաց Հայկոն:
Մենահամերգի աջակիցներն են՝«Ջազվեն», «Վիվարոն», «Զեթ Ընդ Էյը» և «Նյու Յորքերը»: Ի դեպ, Հայկոն բեմում կլինի հատուկ իր համար կարված Ermenegildo Zegna-ի կոստյումով: