Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը հաղթահարեց առաջին շրջանը
Advertisement 1000 x 90

Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը հաղթահարեց առաջին շրջանը

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում կայացան 1/64 եզրափակչի երկրորդ պարտիաները,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Լևոն Արոնյանը կրկին հաղթեց Դանիել Կաուդերիին (ՀԱՀ) և անցավ 1/32 եզրափակիչ:

Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղացին,համապատասխանաբար, Բորիս Գրաչովի (ՌԴ) և Մաքսիմ Ռոդշտեյնի (Իսրայել) հետ: Այս խաղերում հաշիվը հավասար է՝ 1:1:

ԱՄՆ-ն ներկայացող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը միավորը բաժանեց Անտոն Կովալյովի հետ (Կանադա): Առաջին պարտիայում Հակոբյանը պարտվել էր:

Արդյունքում նրա մրցակիցն անցնում է առաջ: Մրցակարգի համաձայն, վաղն այն խաղերում, որտեղ երկու պարտիաների արդյունքում հաղթողը չի որոշվել, կկայանա թայ-բրեյք (կարճեցված ժամանակով պարտիաներ):

armsport.am