Ադրբեջանից դեպի Մեծ Բրիտանիա հսկայական գումարների հոսքի վերաբերյալ տվյալներ են հրապարակվել
Advertisement 1000 x 90

Ադրբեջանից դեպի Մեծ Բրիտանիա հսկայական գումարների հոսքի վերաբերյալ տվյալներ են հրապարակվել

Բրիտանական The Guardian-ը հրապարակել է տվյալներ Ադրբեջանից դեպի Մեծ Բրիտանիա հսկայական գումարների հոսքի վերաբերյալ. 2012-ից 2014 թվականներին ադրբեջանական աղբյուրներից դեպի Էստոնիայում Դանիական Danske բանկի մասնաճյուղի միջոցով դեպի բրիտանական 4 կազմակերպություն փոխանցվել է շուրջ 2,9 միլիարդ ԱՄՆ դոլար:

Այս փակ օպերացիաների մասին տեղեկատվությունը տրամադրվել է անոնիմ աղբյուրների կողմից դանիական Berlingske թերթին, The Guardian-ից, ինչպես նաև մի շարք այլ լրատվական կազմակերպությունների:

Տվյալները պարունակում են 16 000 բանկային փոխանցումների վերաբերյալ փաստաթղթեր, որտեղ երևում են գումարային հոսքերը դեպի բազմաթիվ կազմակերպություններ ու անհատ մարդկանց հաշիվներ, որոնց թվում արդեն խայտառակ եղած Լուկա Վոլոնտե, նախկին ԵԽԽՎ պատգամավոր Էդուարդ Լիտներ, բազմաթիվ այլ մարդիկ, ում թվում նաև Յունեսկոյի ղեկավար՝ Ալիևի ընտանիքի լավ բարեկամ ու Հին Ջուղայի ոչնչացման թեման տարիներ շարունակ կոծկող՝ Յունեսկոյի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի ամուսնուն պատկանող կազմակերպությունը, որին փոխանցվել է առնվազն 425 հազար եվրո գումար:

Փոխանցող կողմ նշվում է Ադրբեջանի կառավարությունը, Ռուսաստանի կառավարությունը՝ ի դեմս Ռոսոբորոնէքսպորտ պետական կազմակերպությունը, որի դերը մանրամասն բացահայտված չէ հոդվածներում, ինչպես նաև Baktelekom MMC կազմակերպությունը, որը անվանում ով նման է տելեկոմի ոլորտում գործող կազմակերպությանը, բայց ոչ մի տեղ նրա մասին ոչինչ չի նշվում, չունի նույնիսկ կայք, սակայն որի միջոցով փոխանցվել է շուրջ 1,4 մլրդ դոլար:

Շատ կարևոր է տվյալները գտնել, եթե դրանք որևէ տեսքով հայտնվեն համացանցում ու ողջ պատկերը բացահայտել ինքնուրույն:

Հոդվածները ստորև.

https://www.theguardian.com

https://www.theguardian.com

https://www.theguardian.com

Սեդրակ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր