
Թաիլանդի վարչապետի հետ հանդիպմանը սպասելիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդականների և ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ գտնվել է ֆորումի դահլիճներից մեկում: Սեղանին` Պուտինի կողքին, ինչ-որ փաստաթղթեր են դրված եղել և Լավրովը որոշել է ստուգել դրանք, հայտնում է Life-ը: Պուտինը որոշել է կատակել: «Հասկանալի չէ`որտե՞ղ եք դուք աշխատում ԱԳՆ-ում, թե հետախուզությունում: Ո՞ր գերատեսչությունն եք գլխավորում»,-ասել է Պուտինը:
Լավրովը, ծիծաղելով ասել է, որ թուղթ էր դնում տեղը: «Հույս ունեմ` գաղտնի»,- հավելել է Պուտինը: