Փիղը ոտնատակ է արել իր հետ սելֆի անել փորձող տղամարդուն
Advertisement 1000 x 90

Փիղը ոտնատակ է արել իր հետ սելֆի անել փորձող տղամարդուն

Հնդկաստանում տղամարդը մահացել է փղի հետ սելֆի անելու փորձի ժամանակ, հայտնում է Daily Mail-ը։

50-ամյա Աշոք Բհարթին, ալկոհոլի ազդեցության տակ, մոտեցել է կենդանուն և փորձել սելֆի անել նրա հետ։ Այդ ժամանակ փիղն ընկել է տղամարդու հետևից և ոտնատակ արել նրան։ Ստացած վնասվածքներից նա մահացել է շտապ օգնության մեքենայում։