Հայաստանում սեպտեմբերի 6-10-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Advertisement 1000 x 90

Հայաստանում սեպտեմբերի 6-10-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 6-10-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 6-ին, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ը կնվազի 4-5, 9-10-ը կբարձրանա 2-3 աստիճանով: