ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման շատ մտերիմ է երգչուհի Բեյոնսեի հետ, և սեպտեմբերի 4-ին երգչուհու 36-ամյակը յուրահատուկ ձևով է շնորհավորել:
Ըստ The Independent-ի ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ առաջին տիկինը կրկնօրինակել է Բեյոնսեի Formation տեսահոլովակի կերպարը: Դրանից հետո աստղային երգչուհին Միշել Օբամայի լուսանկարը տեղադրել է իր պաշտոնական կայքում:
Միշել Օբամայից բացի, Բեյոնսեին կրկնօրինակող կերպարներով են ներկայացել թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, երգչուհիներ Քելի Ռոուլենդն ու այլ հայտնիներ:
independent.co.uk