Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը կրկին քննադատությունների է ենթարկվել, երբ իր Instagram-ում գովազդել է ապրանքանիշերից մեկը՝ անձամբ կրելով տվյալ բրենդի արտադրանքը: Կայքերից մեկը անդրադառնալով լուսանկարներին գրել է. «Ուրեմն հերիք չի ինչ-որ վարդագույն լիֆչիկ, թե լիֆչիկի կափարիչ ա գովազդում, որի տեսքից տպավորություն է ստեղծվել, որ ինչ-որ մերձավորարևելյան հասարակաց տան լյուստրա են ռասկուլաչիտ արել և դրա գունավոր հուլունգներից աշխատակիցների համար շոր-մոր են կարել, դեռ մի բան էլ այդ ուլտրա-լիֆչիկը գովազդում է նույն հասարակաց տան սաունդ թրեքերի ցանկում հայտնվելու բոլոր շանսերը ունեցող արաբական ինչ-որ պորտապարային երգի ներքո»:
Life.panorama.am-ի հետ զրույցում Ժաննան հրաժարվեց մեկնաբանություններ տալ տարածված նյութի վերաբերյալ:
«Անկեղծ ասաց, ծանոթ չեմ այդ հրապարակմանը, վերջին շրջանում առհասարակ նման նյութերը չեմ կարդում, փոխարենը բացառապես իմ տված հարցազրույցներին եմ հետևում»,- նշեց նա:
Դերասանուհին նշել է, որ վճարուվի հիմունքներով է այս կամ այն ապրանքանիշը գովազդում. «Բնականաբար, իմ էջում նման գովազդները վճարովի են: Դա համագործակցության մի ձև է, որը փոխշահավետ է մեզ համար: Դրանք հիմնականում երկարատև չեն և մեկ, երկու լուսանկարով կամ տեսանյութով են սահմանափակվում, քիչ դեպքերում է միայն, երբ երկարատև պայմանավորվածություն եմ ունենում: Նշեմ նաև, որ ամեն առաջակ չեմ ընդունում, յուրաքանչյուր հրավերի դեպքում բավականին խորն եմ ուսումնասիրում ու մտածում մինչև համաձայնելս, քանի որ էջս իրական հետևորդներ ունի, հետևաբար այդ էջում գովազդային լուսանկար կամ հոլովակ տեղադրելը շահավետ է հենց գովազդատուի համար»:
Ի դեպ՝ Ժաննա Բուտուլյանն այժմ նկարահանվում է «Մեղրամիս» հեռուստասերիալում:
«Հիմա աշխատում եմ «Մեղրամիս» հեռուստասերիալում, որը վաղուց ծանոթ է հեռուստադիտողին: Ասեմ, որ բավականին հեշտությամբ եմ ինտեգրվել նոր թիմում, քանի որ գրեթե բոլորին ճանաչում էի: Չեմ ուզում կերպարիս մասին խոսել, նախընտրում եմ հեռուստադիտողի համար պահպանել հետաքրքրությունն ու չբացել սյուժետային զարգացումների գաղտնիքները»,- նշեց դերասանուհին: