Որոշ տղամարդկանց ուղեղը, բացի սեքսից ուրիշ ոչ մի կողմով չի աշխատում. Ջուս. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Որոշ տղամարդկանց ուղեղը, բացի սեքսից ուրիշ ոչ մի կողմով չի աշխատում. Ջուս. life.panorama.am

Երգչուհի Ջուսի սկանդալներով լի կյանքը հատկապես վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում է: Անակնկալ ամուսնությունից, ապա աղմկահարույց ամուսնալուծությունից հետո երգչուհին հայտարարեց՝ այլևս չի ամուսնանա, սակայն օրերս իր էջում մի տղամարդու հետ լուսանկար հրապարակելով՝ Ջուսը նոր խոսակցություններ է հրահրել:

Life.panorama.am-ը կապ հաստատեց երգչուհու հետ, ով շրջանառվող լուրերի վերաբերյալ, թե նոր ընկեր ունի, պատասխանեց.

«Լուսանկարի տղամարդը երիտասարդ երգիչ Կարեն Օհանյանի հայրն է: Նրանց ընտանիքի  հետ արդեն ութ տարի է մտերիմ եմ, շատ եմ հարգում ու սիրում, հետևաբար միասին լուսանկար ունենալը լիովին նորմալ երևույթ է և անգամ ծիծաղելի է այլ բան մտածելը»,- նշեց երգչուհին:

Անդրադառնալով վերջերս իր սկանդալային գրառմանը, որտեղ երգչուհին կոչ էր արել այլևս իրեն սեքսուալ բնույթի նամակներով չանհանգստացնել, Ջուսը հավելեց.

«Որոշ տղամարդկանց ուղեղը, բացի սեքսից ուրիշ ոչ մի կողմով չի աշխատում: Նրանք ոչ կարողանում են լուրջ դատողություններ անել, ոչ էլ հաստատուն հարաբերությունների մասին մտածել: Նման պրիմիտիվ մտածելակերպն ուղղակի զզվելի է, զարմանում եմ, թե ինչպես կարող է ինչ-որ մի կնոջ դուր գալ նման մտածելակերպով տղամարդը: Ասել եմ ու կասեմ՝ ինձ դուր են գալիս այն տղամարդիկ, ովքեր ուժեղ են ու գիտեն ընտանիքի արժեքը, ովքեր միայն սեռական հարաբերություններ ունենալու մասին չեն մտածում, այլ կարևորում են ամուր ընտանեկան կապը: Ինձ համար շատ կարևոր է, որ տղամարդն ինձ իսկապես սիրի ու ես էլ՝ նրան»:

Ի դեպ՝ Ջուսը վստահ է, որ նման սեքսուալ բնույթի նամակներ ստանում են գրեթե բոլոր հայտնիները և առհասարակ իգական սեռի ներկայացուցիչները, պարզապես իր նման այդ մասին չեն բարձրաձայնում:

life.panorama.am



Նման նյութեր