Դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանն, ով ամուսնությունից հետո տեղափոխվել է Ստամբուլ, այս օրերին Երևանում է: Դերասանուհու նոր լուսանկարներում զգալի է նրա արտքային փոփոխությունը: Հետևելով մեկնաբանություններին՝ հասկանալի է դառնում, որ Մարիամ Մելիքյանը դիմել է քթի վիրահատության, որն այնքան էլ դուր չի եկել իր հետևորդներին:
Թե ինչու է դերասանուհին դիմել պլաստիկ միջամտության և անձամբ որքանո՞վ է գոհ իր այսօրվա տեսքից՝ հարցերի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է Մարիամ Մելիքյանի հետ:
«Կարծում եմ՝ իմ արտաքին տեսքն առաջին հերթին պետք է ինձ ու ամուսնուս դուր գա: Իհարկե, հասկանում եմ, որ հանրային մարդ եմ և ինչ-որ տեղ պետք է մտածեմ հանրությանը դուր գալու մասին ևս, բայց, եթե ես ունեմ բարդույթներ, որոնք ինձ խանգարում են, ապա շտկումներն ուղղակի պետք են»,- նշեց Մարիամն ու շարունակեց.
«Նախկինում շնչառական խնդիրներ առանձնապես չեմ ունեցել, քթիս վիրահատությունը բացառապես կոսմետիկ էր: Իրականում ինձ իսկապես շատ էին խանգարում քթիս հետ կապված իմ բարդույթները: Ամեն անգամ որևէ նկարահանման մասնակցելիս, կամ առհասարակ, դիմահարդարի մոտ հաճախելիս խնդրում էի կոսմետիկ միջոցներով այնպես դիմահարդարել, որ վիզուալ փոքր երևար քիթս, թեպետ շատ եմ լսել, որ իզուր եմ այդքան մտածում, որ իմ քիթը մեծ չէ, բայց մեկ է, ինձ համոզել չէր ստացվում: Եվ քանի որ ամուսինս դեմ չէր, ուստի ես գնացի այդ քայլին ու դիմեցի պլաստիկ վիրահատության: Արտաքինիցս հասկանալի է դառնում, որ լուրջ ու մեծ փոփոխոխություն չեմ արել. իր գործում պրոֆեսիոնալ բժիշկս միայն ավելի նրբացրել է քիթս, որի համար շատ շնորհակալ եմ»:
Ամբողջությամբ՝ life.panorama.am