«Նոր սերունդը շատ տաղանդավոր է». Քրիստինա Ավագիմյան. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Նոր սերունդը շատ տաղանդավոր է». Քրիստինա Ավագիմյան. life.tert.am

«Նվագախմբի երեխաները» մյուզիքլը հագեցած է պարային և երաժշտական համարներով։ Նախագծի պարային բեմադրությունների հեղինակը պարուսույց Քրիստինա Ավագիմյանն է։ Tert.am Life–ի հետ զրույցում նա նշեց, որ առաջարկը ստացել է պրոդյուսեր Գրիգոր Նազարյանից։

«Մեծ սիրով համաձայնեցի նախագծում աշխատել, քանի որ շատ եմ սիրում աշխատել երեխաների ու  պատանիների հետ։ Նրանց հետ աշխատանքը և՛ հեշտ է, և՛ դժվար, բայց ինձ հետաքրքիր է իրենց հետ։ Իրենք իրենց աշխարհն ունեն։ Հենց սկզբից հասկանում էի, որ նախագծի ընթացքում հեշտ չի լինելու, քանի որ ոմանք տիրապետում էին պարարվեստին, ոմանք՝ ոչ։ Չնայած այդ հարցով մեկը մյուսին լրացնում էին և կարողանում էինք լուծումներ գտնել։ Կարևորը, որ նկարահանման ժամանակ երեխաներն իրենց շատ լավ էին դրսևորում և անում էին այն, ինչ հանձնարարված է ։ Շատ դժվար է սեղմ ժամանակահատվածներում աշխատել երեխաների հետ, բայց մենք կարողացանք»,– ասաց Քրիստինան։

Պարուսույցը նշեց, որ նախագծում 10–ից ավելի պարեր է բեմադրել։ «Աշխատել եմ բոլոր մասնակիցների հետ։ Ամեն մեկն ինձ համար յուրովի կերպար էր իր տեսակով։ Շատ սիրեցի բոլոր երեխաներին»,– հավելեց նա։

Անդրադառնալով հայտնի մարդկանց երեխաների հետ աշխատանքին՝ Քրիստինան նշեց, որ իրենք էլ իրենց ծնողների նման տաղանդավոր են։ «Իհարկե, թող մեծերն ինձանից չնեղանան, բայց այս փոքր սերունդը շատ տաղանդավոր է և շատ ավելիին կարող է հասնել»,– եզրափակեց Քրիստինան։

life.tert.am