
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Ջորջ Ֆորմանը տպավորված է UFC-ի մարտիկ Կոնոր Մակգրեգորի գործողություններից անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերի հետ մենամարտում:
«Մակգրեգորը զարմացրեց ոչ միայն Մեյվեզերին: Նա զարմացրեց նաև ինձ և մի շարք փորձագետների, քանի որ հաճախ էր հարվածում Ֆլոյդին: Ամերիկացու պաշտպանությունը չէր աշխատում Կոնորի դեմ: Մեյվեզերը ստիպված էր առաջ գնալ և մենամարտել այնպես, ինչպես հին դպրոցի բռնցքամարտիկները, ինչպիսին էր Ջորջ Ֆորմանը:
Ամենաբարդ բանն աշխարհում 12 ռաունդ դիմանալն է: Հիշեք իմ մենամարտը Մուհամեդ Ալիի դեմ: Չկարողացա 8 ռաունդ դիմանալ: Այս տղան կարողացավ նույնիսկ առաջ գնալ, սակայն հոգնեց:
Վերջին ռաունդներից մեկում մրցավարը պաշտպանեց Մեյվեզերին: Կոնորը բռնել էր նրան և փորձում էր սպանել, սակայն մրցավարը միջամտեց առանց պատճառ և կանգնեցրեց գրոհը: Դա ծանր հարված էր թիկունքին: Սակայն նման միջամտություններ լինում են բռնցքամարտում»,- Ֆորմանի խոսքը մեջբերում է «Boxingscene»-ը:
armsport.am