Վասիլի Ուտկին. «Հայը հայից փող է գողացել». aravot.am
Advertisement 1000 x 90

Վասիլի Ուտկին. «Հայը հայից փող է գողացել». aravot.am

Ռուսական ֆուտբոլում հերթական սկանդալը ՊՖԼ երկրորդ դիվիզիոնում հանդես եկող Մոսկվայի «Արարատ» ՖԱ-ի շուրջ է: Ըստ լրատվամիջոցների, ակումբի արդեն նախկին նախագահ Վալերի Հովհաննիսյանը օգոստոսի վերջին առողջական խնդիրների պատճառով հրաժարականի դիմում է գրել ու մեկնել է Մոսկվայից: Նախնական տեղեկություններով նա Թբիլիսիում է: Դրանից հետո իրականացված ստուգումներով պարզվել է, որ ակումբի հաշվեհամարից բացակայում է 20 մլն. ռուբլի: Ակումբի ղեկավարությունը, որի կազմում հայերը շատ են, ֆինանսական պահանջներ ունի Հովհաննիսյանից: Հարուցվել է քրեական գործ: Ռուս հայտնի ֆուտբոլային մեկնաբան և լրագրող Վասիլի Ուտկինն այդ առիթով ասել է. «Ինձ համար սա նոր բան է: Հայը հայից փող է գողացել: Զարմանալի պատմություն է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

aravot.am