Հունվարի վերջին լույս աշխարհ կգա ռեալիթի շոուի 36-ամյա աստղ Քիմ Քարդաշյանի և 40-ամյա ռեփեր Քանյե Ուեսթի երրորդ երեխան։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը՝ նշելով, որ փոքրիկը կծնվի փոխնակ մոր միջոցով։ Պարբերականի հաղորդմամբ՝ զույգը փոխնակ մորը 45 հազար դոլար է վճարել։
Քիմը փոխնակ մոր համար ապահովում է որոշակի սննդակարգ, փոխնակ մորն արգելված է հղիության ընթացքում ծխելը, խմելը կամ թմրամիջոցներ օգտագործելը։ Աղբյուրները հայտնում են, որ ընտանիքի համալրման հետ կապված «ողջ ընտանիքը 7-րդ երկնքում է»։