«Միսս Արմենիա» Գեղեցկության մրցույթի մասնակիցները. Երանուհի Մելիքյան. wnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Միսս Արմենիա» Գեղեցկության մրցույթի մասնակիցները. Երանուհի Մելիքյան. wnews.am

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել նախընտրական փուլերը հաղթահարած և մրցույթի եզրափակչին մասնակցելու հնարավորություն ստացած աղջիկներին, նրանց, ովքեր հավակնում են դառնալ «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող գեղեցկության մրցույթի հաղթողն ու հետագայում մասնակցել «Միսս աշխարհ»-ին: Մեր զրուցակիցն այս անգամ Երանուհի Մելիքյանն է։

-Ծնվել եմ  Երևանումում: Հետաքրքրություններս շատ բազմազան են։ Ինձ համար ամենահաճելի զբաղմունքը նորը բացահայտելն է և տարբեր մտածելակերպ ունեցող մարդկանց հետ շփվելը։ Ավարտել եմ ԵՊԲՀ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետի մագիստրատուրան, այդ ընթացքում եղել եմ ուսանողական խորհրդի ակտիվիստ, մասնակցել եմ տարբեր բարեգործական միջոցառումների։ 13 տարեկանից աշխատում եմ որպես մոդել, կարողացել եմ համատեղել ուսումս սիրելի աշխատանքիս հետ։ Մասնակցել եմ բազում հեղինակավոր ցուցադրությունների։

Ո՞րն ես համարում արտաքինիդ գլխավոր առավելությունը։

-Հայկական դիմագծերին բնորոշ արտահայտիչ, մեծ աչքերս։

Ինչու՞ որոշեցիր մասնակցել մրցույթին։

-Անչափ ուրախ եմ, որ նման բան վերջապես տեղի ունեցավ Հայաստանում։ Ես ունեմ փորձ միջազգային մրցույթների բնագավառում և, ծանոթ լինելով շուկային, սիրտս ցավացել է, միշտ հարց եմ տվել ինձ, թե ինչու Հայաստանը չի մասնակցում այնպիսի հեղինակավոր մրցույթների, ինչպիսին են “Միսս Աշխարհ”-ը կամ “Միսս Տիեզերք”-ը, չէ որ դա կարևոր է ամբողջ երկրի համար, թե′ մեր մասին հայտարարելու, դեպի մեր երկիր հետաքրքրություն առաջացնելու, և թե′ տուրիզմը զարգացնելու տեսանկյուններից։ Երբ լսեցի այդ նորությունը, շաաաաատ ուրախացա։ Չէի կարող բաց թողնել այս իրադարձությունը և չմասնակցել։

Ինչպե՞ս շրջապատդ արձագանքեց մրցույթի մասնակցությանը։

-Արձագանքը շատ դրական էր, բոլորը փորձում էին քաջալերել և ոգևորել։Ես շատ երջանիկ եմ, որ նման մարդկանցով եմ շրջապատված։

Ամբողջությամբ՝ wnews.am

 



Նման նյութեր