Գագիկ Համբարյանի Facebook-յան դիտարկումը.
«Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի միջնորդությամբ տեղի կունենա հանդիպում ՀԱԵ կաթողիկոս Գարեգին Բ-ի և իրեն Կովկասի մահմեդականների առաջնորդ հռչակած շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեի միջև…
Մինչ մեր հարազատ մտավորականներն իրենց գոհունակություն են հայտնում այդ հանդիպման առնչությամբ, ադրբեջանական կայքերից մեկը, որը հայտնի է նրանով, որ Իլհամ Ալիևի աշխատակազմից պատվիրված և ուղղորդված հոդվածներով է հանդես գալիս, բացահայտել է Բաքվի ծրագիրը, թե ի՞նչ նպատակով են հանդիպելու Գարեգին Բ-ն և Փաշազադեն… Այսպես, ադրբեջանցիներին միայն հետաքրքրում են, չզարմանաք, «քարվաճառյան» մարդասպաններ Դիլգամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը… Հանդիպումից երկու օր առաջ Բաքուն առաջարկում է Գարեգին Բ-ին և Փաշազադեին քննարկել գերիների հարցը և որոշում ընդունել՝ երկու կողմերի ձեռքում գտնվող գերիներին փոխանակել՝ «բոլորին բոլորով» սկզբունքով… Բաքվում գտնում են, որ 2014 թ-ին Արցախի տարածքում երկու մարդու սպանած այս ստահակները գերիներ են…
Դիվերսանտներ Գուլիևի և Ասկերովի ձախողումից հետո Բաքուն ջանք չի խնայում նրանց ազատության մեջ տեսնելու համար… Բաքվում Գուլիևին և Ասկերովին համարվում են ազգային հերոսներ՝ Ռամիլ Սաֆարովի և Մուբարիզ Իբրահիմովի նման… Չեմ կասկածում, որ Ալիևը նրանց համարել է զինվորական կոչումներ, բնակարաններ և այլն պատրաստել… Վերջին անգամ, նույն այս կայքը բացահայտեց Իլհամ Ալիևի Գուլիևին և Ասկերովին վերադարձնելու ևս մեկ պլան… Բաքուն բացահայտ, այդ նույն ԶԼՄ-ի միջոցով առաջարկում էր Երևանին այդ երկու մարդասպաններին փոխանակել բլոգեր Ալեքսանդր Լապշինով… Իսկ Լապշինի դատավճիռի ընթերցման օրը մի խումբ ցուցարարներ «Լապշինի տվեք Երևանին, իսկ Գուլիևին և Ասկերովին՝ մեզ» պաստառներով ցույց էին կազմակերպել Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի առաջ…
Իլհամ Ալիևը վաղուց է փորձում ռուսների միջոցով Բաքու վերադարձնել հարազատ մարդասպան-հերոսներին… Վերջին շրջանում Բաքուն տարրական ահաբեկում էր ՌԴ ԱԳՆ-ին՝ պահանջելով բացատրել, թե ինչու՞ Մոսկվան չի զբաղվում իր քաղաքացի Դիլգամ Ասկերովի հայկական «գերությունից» ազատելու հարցով… Սակայն ՌԴ ԱԳՆ-ն բավական կոշտ պատասխան տվեց Բաքվին՝ բացեիբաց մեղադրելով իր քաղաքացուն այլ երկրի հրահանգները՝ այսինքն Բաքվի հրահանգները կատարելու մեջ… Հիմա, որքան հասկանում եմ, Իլհամ բաբան փորձում է այդ երկու ճիվաղների հարցը լուծել ազերիների լավ բարեկամ Կիրիլ պատրիարքի միջոցով…
Հիշեցնեմ, որ երբ 2010 թ-ի հունիսին Հայաստանի տարածքում ոչնչացվել էր ազերի դիվերսանտ, Ադրբեջանի ազգային հերոս Մուբարիզ Իբրահիմովը… Հենց նույն Կիրիլ պատրիարքի «միջնորդության» շնորհիվ դրա լեշը նույն թվականի նոյեմբերին հանձնվեց Բաքվին… Ի դեպ, Իբրահիմովի լեշի վերադարձի պահով Փաշազադեն ոչ թե դիմել էր մեր Գարեգին Բ-ին, այլ Կիրիլ պատրիարքին, ով բավական օպերատիվորեն բավարարեց ադրբեջանցիների խնդրանքը…
Ապշերոնյան բռնապետը հիշել է Կիրիլի վաղեմի ծառայությունների մասին և կրկին դիմել է նրա օգնությանը՝ մտածելով, որ այս անգամ ևս նրա մոտ կստացվի այն, ինչը շատերը գլուխ չէին բերում…
Սա ազդանշան պետք է լինի Երևանի համար և ՀՀ իշխանությունները կտրականապես պետք է արգելեն Գարեգին Բ-ին քննարկել այդ երկու մարդասպաններին վերաբերող որևէ հարց…
Նշեմ, որ ես կտրականապես դեմ եմ եղել այս անիմաստ և անտրամաբանական հանդիպմանը, որից Հայաստանը և հայ ժողովուրդը ոչինչ չեն շահելու…
Ալլահշուքյուր Փաշազադեն իր բազմաթիվ հարցազրույցներում հայտարարել է, որ հայերը դավաճան, անշնորհակալ և ստոր ժողովուրդ են… Չեմ հասկանում, ո՞նց կարելի է Կիրիլի խաթեր համար գնալ հանդիպման հոգևոր մի առաջնորդի հետ, ով ատում է քո ազգին…»: