Սեպտեմբերի 7-ին կայացավ «Սոսե» միջազգային կինոփառատոնի մեկնարկն ազդարարող մամուլի ասուլիս: Ասուլիսի ընթացքում «Սոսե» 2017 միջազգային կինոփառատոնի» կազմակերպիչները ներկայացրեցին հիմնական և մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմացանկը, կինոդիտումների օրերը, ծրագրային այլ մանրամասներ, ինչպես նաև ամփոփեցին նախորդ տարիների գրանցած արդյունքները:
Կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում մասնակցում են բոլոր ֆիլմերը՝ առանց թեմատիկ սահմանափակման (խաղարկային լիամետրաժ, կարճամետրաժ, վավերագրական): Կինոփառատոնն ունի ևս երկու մրցութային ծրագիր՝ «Բովանդակությունը՝ կին» և «Ուսանողական»:
«Բովանդակությունը՝ կին» մրցութային ծրագրի ֆիլմերի հեղինակները ներկայացնում են կնոջ արժանիքները, խնդիրները, իրավունքները, նվաճումները, կարողությունները և առհասարակ ընտանիքում և հասարակության մեջ նրա դերակատարումը:
«Ուսանողական» մրցութային ծրագրում ներկայացվում են կինեմատոգրաֆիայում առաջին քայլերն անող ուսանող ստեղծագործողների ֆիլմերը: Որպես խրախուսական մրցանակ, Լավագույն ուսանողական աշխատանք անվանակարգում հաղթող և Հայաստանում սովորող ուսանող – ռեժիսորի մեկ տարվա ուսման վարձը կհովանավորի կինոփառատոնը, իսկ արտերկրում սովորող ուսանող – ռեժիսորին կտրվի պատվոգիր։
Ամբողջությամբ՝ wnews.am