Netflix-ը կցուցադրի «Թռչելով կկվի բնի վրայով» ֆիլմի պրիքվելը Ռետչեդ բուժքրոջ մասին
Advertisement 1000 x 90

Netflix-ը կցուցադրի «Թռչելով կկվի բնի վրայով» ֆիլմի պրիքվելը Ռետչեդ բուժքրոջ մասին

Ամերիկյան Netflix տեսածառայությունը կցուցադրի «Ռետչդետ» սերիալը՝ «Թռչելով կկվի բնի վրայով» ֆիլմի և վեպի պրիքվելը, որը պատմում է բուժքույր Միլդրեդ Ռետչեդի մասին: Այդ մասին տեղեկացնում է Variety հրատարակությունը:

«Թռչելով կկվի բնի վրայով» վեպը գրող Քեն Քիզին ստեղծել է 1962 թվականին: Գրքի՝ կինոռեժիսոր Միլոշ Ֆորմանի Էկրանավորման պրեմիերան՝ գլխավոր դերում Ջեք Նիքոլսոնի մասնակցությամբ, կայացել է 1975 թվականին: Ֆիլմը նվաճել է հինգ «Օսկար» մրցանակ և նույնքան «Ոսկե գլոբուս»: «Օսկարներից» մեկը բաժին է հասել Լուիզա Ֆլետչերին, որը խաղացել է գլխավոր բացասական հերոսի՝ բուժքույր Ռետչեդի դերը:

Հրատարակության տվյալներով՝ սերիալը կունենա 18 էպիզոդ: Այն բաժանված կլինի երկու եթերաշրջանի: Որպես գործադիր պրոդյուսեր հանդես կգա ամերիկացի սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր Ռայան Մերֆին: Բուժքույր Միլդրեդ Ռետչեդի գլխավոր դերը կկատարի ամերիկացի դերասանուհի Սառա Փոլսոնը: Ամերիկացի դերասան և պրոդյուսեր Մայքլ Դուգլասը, որը 1975 թվականին եղել է վեպի դասական էկրանավորման պրոդյուսերը, կդառնա նաև սերիալի պրոդյուսերը:

Ինչպես հայտնել է Deadline.com առցանց հրատարակությունը, սերիալի նկարահանումները կսկսվեն 2018 թվականի կեսերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: