
Միգրենով տառապելու դեպքում, ձեզ կարող է օգնության հասնել «ջերմաստիճանի տարբերությունը»:
– Գլխացավից ազատվելու համար պետք է ոտքերն ընկղմել տաք ջրի մեջ, իսկ ճակատին սառը ջրով թրջած սրբիչ կամ սառույցի տուփ դնել։
Ջերմաստիճանի նման հակադրության միջոցով կարգավորվում է արյան ճնշումը և բարելավվում արյան շրջանառությունը:
– Ոտքերի այտուցվածությունից կարելի է ազատվել ինքնամերսման միջոցով։ Սովորական շիշը լցնել սառը ջրով (կարող եք մանրացված սառույց ավելացնել), դնել հատակին և ոռնաթաթի ամբողջ մակերևույթով դանդաղ գլորել՝ բութ մատից մինչև կրունկ, առաջ և հետ։
Երբ թեթևություն կզգաք, ապա նույնն արեք մյուս ոտքով: