Շնաձկան հարձակումից հետո դեռահասը ողջ է մնացել
Advertisement 1000 x 90

Շնաձկան հարձակումից հետո դեռահասը ողջ է մնացել

Ավստրալացի 17-ամյա սերֆինգիստը կենդանի է մնացել մեծ սպիտակ շնաձկան հարձակումից հետո:

Իր արձակուրդի առաջին օրերին Ավստրալիայի Բալինա քաղաքի լողափում դեռահասը զբաղվել է սերֆինգով, երբ շնաձուկը հարձակվել է նրա սերֆբորդի վրա: Բալինի քաղաքապետ Դավիդ Վրայթը հայտարարել է, որ միջադեպի արդյունքում վնասվել է անչափահասի աջ ազդրը:

The Sydney Morning Herald-ի փոխանցմամբ` սերֆինգիստին հասցրել են հիվանդանոց: Ականատեսների վկայությամբ՝ սպիտակ շնաձկան երկարությունը եղել է երեք մետրից ավելի, հայտնում է Time-ը:


Նման նյութեր