Դիարբեքիրում պղծել են Հայ առաքելական Սբ Կիրակոս եկեղեցին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դիարբեքիրում պղծել են Հայ առաքելական Սբ Կիրակոս եկեղեցին

Armenian Weekly-ին գաղտնի տրամադրվել են Դիարբեքիրում թուրք զինվորականների և քուրդ գրոհայինների միջև վերջերս տեղի ունեցած բախումների պատճառով հանրության համար փակած Հայ առաքելական Սուրբ Կիրակոս եկեղեցում կատարված լուսանկարները։

Եկեղեցին վերջերս վերանորոգվել էր Սբ. Կիրակոս հայկական հիմնադրամի կողմից: Վերջին 2 փոթորկոտ տարիների ընթացքում, ինչպես երեւում է լուսանկարներից, եկեղեցին պղծվել է և զգալիորեն վնասվել: 2017 թվականի հուլիսին լուսանկարները կատարել են տեղի բնակիչները:

news.am