
Անհամբերությունը կարող է լինել սրտի նոպայի պատճառ: Համացանցի և բարձր տեխնոլոգիաների պայմաններում մենք հետ ենք վարժվել սպասելուց՝ ընտելանալով ցանկալին անմիջապես ստանալ:
Որևէ գործողության մի քանի ժամով ուշանալը մեզ կարող է ափերից հանել:
Այսպես՝ ով ի վիճակի չէ սպասել, «ավելի շուտ կատաղություն է զգում, երբ չի ստանում ցանկալին»,- պարզաբանել է թերապևտ Ռեդֆորդ Ուիլյամսը Հյուսիսային Կարոլինայից: Իսկ կատաղությունը հանգեցնում է արյան ճնշման բարձրացման և սթրեսի հորմոնների, ադրենալինի և կորտիզոլի արտադրման: Այդ բոլորը կարող են պատճառ դառնալ սրտի նոպայի: