Հայաստան-Լեհաստան հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են
Advertisement 1000 x 90

Հայաստան-Լեհաստան հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հոկտեմբերի 5-ին կայանալիք աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են:

Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Տոմսերը կարող եք ձեռք բերել մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղներից: Տեղեկացնում ենք, որ մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 4000 դրամ:  Տոմսերի հետ կապված հարցերով զանգահարել միայն «Հանրապետական» մարզադաշտ` 55 53 52, 55 53 51: Առաքումն իրականացվում է 077 52 30 34 հեռախոսահամարով: