Հակոբ Հակոբյանը` «Եթե գտնեմ քեզ» սաունդթրեքի բարդ նկարահանումների մասին. life.tert.am
Advertisement 1000 x 90

Հակոբ Հակոբյանը` «Եթե գտնեմ քեզ» սաունդթրեքի բարդ նկարահանումների մասին. life.tert.am

«Եթե գտնեմ քեզ» հեռուստանովելի սաունդթրեքը նկարահանվել է Սևանում։ Tert.am Life–ի հետ զրույցում հաղորդավար երգիչ Հակոբ Հակոբյանը, որը Արմեն Հովհաննիսյանի հետ կատարում է երգը, պատմեց առաջարկի ու բարդ նկարահանումների մասին։

«Հեռուստասերիալի սաունդթրեքը երգելու առաջարկը ստացել ենք ATV–ի տնօրեն Ռուբեն Արամյանի կողմից։ Մեզ համար բավական հետաքրքիր առաջարկ էր, քանի որ մեր ծրագրերում չկար նման բան։  Այն շատ հետաքրքրեց, հատկապես, որ սերիալն էլ բարձր վարկանիշ ունի և սիրված է հեռուստադիտողների կողմից, մենք էլ համաձայնեցինք։ Ձայնագրվեցինք երգը, որը գրվել է հատուկ հեռուստասերիալի համար։ Երաժշտության և խոսքերի հեղինակը Ժակլին Թադևոսյանն է, տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Գուրգեն Սարգսյանը»,– ասաց Հակոբը։

Վերջինս նշեց, որ նկարահանումներն իրականացրել են դժվար պայմաններում։ «Հիմնական դժվարությունը սկզբի արևն էր, որը վառում էր, հետո` երեկոյան ժամի ցուրտն ու անձրևը։ Բայց եղանակային այդ պայմանները չխանգարեցին մեզ ավարտին հասցնել աշխատանքը։ Ճիշտ է ես աշխատել էի պրոդյուսեր Ելենա Արշակյանի հետ «Աբելի քույրը» հեռուստասերիալում և գիտեի իրենք ինչպես են աշխատում, բայց չէի պատկերացնում` տեսահոլովակի տեսքով այսքան գեղեցիկ բան են ստանալու։ Հատկապես, որ այս աշխատանքը նրանք արեցին շատ օպերատիվ»,– եզրափակեց Հակոբը։

life.tert.am