«Շանթ» հեռուստաընկերության պարզաբանումը` Գարիկի հեռանալու լուրերի մասին. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Շանթ» հեռուստաընկերության պարզաբանումը` Գարիկի հեռանալու լուրերի մասին. life.tert.am

Երեկ հայտնի դարձավ, որ աշնանային եթերաշրջանում Գարիկ Պապոյանն ու Արամ MP3–ը ներկայանալու են Հանրային հեռուստաընկերությամբ և ամեն ուրբաթ վարելու են «Լավ երեկո» հաղորդումը։

Սա քննարկումների առիթ դարձավ, որ Գարիկը հեռացել է «Շանթ» հեռուստաընկերությունից։ Tert.am Life–ի հարցմանն ի պատասխան « Շանթ» հեռուստաընկերությունից ասացին, որ Գարիկը շարունակելու ներկայանալ նաև իրենց եթերից։

Գարիկն ու Ռոբը շարունակելու են վարել «Կասկածելի երեկոն»։ Նախագծի նոր եթերաշրջանը, ամենայն հավանականությամբ, կմեկնարկի հոկտեմբերին։ «Կասկածելի երեկոյի» մի քանի հաղորդում արդեն նկարահանվել է։

«Շանթ» հեռուստաընկերության Հանրային կապերի բաժնից մեզ հայտնեցին, որ իրենք որևէ խնդիր չեն տեսնում, եթե հաղորդավարը զուգահեռ աշխատում է 2 հեռուստաալիքում։

life.tert.am