
9-ամյա թուրք երեխայի սիրտը կանգ է առել այն բանից հետո, երբ նա հոթ դոգից մի պատառ է կուլ տվել։ Նրան ժամանակին հիվանդանոց են տեղափոխել և վերակենդանացման բաժին տարել, որից հետո երեխայի մոտ ախտորոշվել է Brugada-ի համախտանիշը։
Brugada-ի համախտանիշը SCN5A գենի մուտացիայով պայմանավորված ժառանգական հիվանդություն է։ Այն հանդիպում է 10 000 մարդուց մեկի մոտ և կարող է հանգեցնել հանկարծամահության՝ փորոքային պոլիմորֆ տախիկարդիայի կամ ֆիբրիլյացիայի պատճառով։
Այս համախտանիշի հետևանքով հանկարծակի մահը վրա է հասնում միջին տարիքի մարդկանց մոտ, որոնք չարաշահում են ալկոհոլը։ Սակայն Pediatrics ամսագրում նկարագրվում է հազվագյուտ դեպք, երբ սրտի կանգը վրա է հասել փոքրիկ տղայի մոտ այն բանից հետո, երբ նա հոթ հոգ էր կերել։ Այս դեպքից հետո հոդվածի հեղինակները խորհուրդ են տալիս Brugada-ի համախտանիշը փնտրել նաև այն երեխաների մոտ, որոնց մոտ ուտելուց հետո սրտի հանկարծակի կանգ է արձանագրվել։
Շատ դեպքերում սրտի ռիթմի տարբեր խանգարումներ ունեցող մարդկանց կարդիվերտեր-դեֆիբրիլյատոր են տեղադրում, որը հետևում է սրտի ռիթմին և էլեկտրական ազդակ է ուղարկում այն վերականգնելու համար, եթե սիրտը սկսում է շատ արագ կամ անկանոն բաբախել։
Հայտնի չէ, թե արդյոք տղայի մարմնում նման սարք են տեղադրել։