ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 8-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.09 դրամով և կազմել 478.16 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.72 դրամով և կազմել 576.71 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 8.38 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.75 դրամով և կազմել 628.92 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 117.92 դրամով և կազմել 20653.89 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.44 դրամով և կազմել 273.49 դրամ: Պլատինի գինն աճել է 12.14 դրամով և կազմել 15480.81 դրամ: