«Միսս Արմենիա» Գեղեցկության մրցույթի մասնակիցները. Վիկտորյա Մարգարյան. wnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Միսս Արմենիա» Գեղեցկության մրցույթի մասնակիցները. Վիկտորյա Մարգարյան. wnews.am

Wnews.am-ը շարունակում է պարբերաբար ներկայացնել նախընտրական փուլերը հաղթահարած և մրցույթի եզրափակչին մասնակցելու հնարավորություն ստացած աղջիկներին, նրանց, ովքեր հավակնում են դառնալ «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող գեղեցկության մրցույթի հաղթողն ու հետագայում մասնակցել «Միսս աշխարհ»-ին: Մեր զրուցակիցն այս անգամ Վիկտորյա Մարգարյանն է։

Ներկայացրուքեզ. որտ՞եղ ես ծնվել, ինչո՞վ ես զբաղվում, ի՞նչ հետաքրքրություններ ունես։

-Ես Մարգարյան Վիկտորյան եմ, ծնվել և ապրում եմ Երևանում: Սովորում եմ բժշկական համալսարանի 2-րդ կուրսում: Զբաղվում եմ մոդելինգով: Շատ հետաքրքրություններ ունեմ`պար, լող, նկարչություն, կիթառ:

Ո՞րն ես համարում արտաքինիդ գլխավոր առավելությունը։

-Առավելություն համարում եմ անկեղծ ժպիտս և սլացիկ կեցվածքս:

Ինչու՞ որոշեցիր մասնակցել մրցույթին։

-Ռադիոյով լսեցի մրցույթի մասին և որոշեցի փորձել ուժերս:

Ինչպե՞ս է ընթացել մրցույթի նախընտրական փուլը, ի՞նչ էմոցիաներ ունեիր։

-Էմոցիաներս դրական էին, քանի որ սիրում եմ ամեն ինչ փորձել և գտնում եմ, որ մարդ կյանքում ամեն ինչ պետք է փորձի և հաղթահարի բոլոր դժվարությունները՝ անկախ խոչնդոտներից:

Ինչպե՞ս շրջապատդ արձագանքեց մրցույթի մասնակցությանը։

-Նրանք ուրախացան ինձ համար, քանի որ ինձ մոտ էլ կա հաղթելու մեծ հնարավորություն:

Ինչպե՞ս ես գնահատում հաղթելուդ հնարավորությունները։ Ծանո՞թ ես մյուս մասնակիցների հետ:

-Գրեթե բոլորի հետ ծանոթ եմ, բոլորն էլ գեղեցիկ են, բայց կհաղթի նա, ում հաղթելու ցանկությունն ամենամեծն է:

Հաղթելու դեպքում ի՞նչ կանես։

-Հաղթելու դեպքում պատվով կներկայացնեմ իմ երկիրը և կապացուցեմ, որ հայ գեղեցկուհին կարող է լինել արժանավոր մրցակից:

Ամբողջությամբ՝ wnews.am



Նման նյութեր