
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը դուրս է եկել Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ շրջան։
Երկրորդ շրջանի թայ-բրեյքում հայ գրոսմայստերը շանս չի տվել կանանց աշխարհի քառակի չեմպիոնին՝ 2:0: Դասական և արագ շախմատի արդյունքներով նրանք չէին կարողացել պարզել հաղթողին:
Երկրորդ շրջանի արգելքը չի կարողացել հաղթահարել ԱՄՆ-ն ներկայացնող Սամուել Սևյանը, ով պարտվել է չինացի Չաո Լիին:
armsport.am