Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն կարծիք է հայտնել աշխարհի երեք լավագույն խաղացողների մասին:
«Կասկած չկա, որ Նեյմարը հիանալի ապագա ունի, սակայն պետք է միևնույնն է ավելացնի: Օրինակ խոսքս աշխարհի առաջնության մասին է: Այսօրվա դրությամբ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն են Ռոնալդուն, Մեսսին և Նեյմարը: Կան այլ հիանալի խաղացողներ, սակայն այս երեքը գերազանցում են բոլորին:
Նեյմարը շահել է ՊՍԺ տեղափոխվելուց: Այժմ չի լինի այսպիսի համեմատություն. «Մեսսի, Նեյմար, Մեսսի, Նեյմար»: ՊՍԺ-ում նա կարող է մեծ աստղ դառնալ, իսկ Բրազիլիայի հավաքականում էական ոչինչ չի փոխվել»,- Պելեի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
armsport.am