Նյարդաֆիզիոլոգներն առանձնացրել են յոթ հանգուցային միջոցներ, որոնք կարող է ձեռնարկել ցանկացած մարդ, որպեսզի իր համար պայծառ միտք և լավ հիշողություն ապահովի զառամյալ տարիքում, և դրանք հրապարակել են Stroke հանդեսում:
«Ռիսկի այն նույն գործոնները, որոնք նպաստում են աթերոսկլերոզի զարգացմանը, նաև Ալցհայմերի հիվանդության և ծերունական
թուլամտության այլ ձևերի պատճառ են: Մեր յոթ պարզ քայլերը թույլ կտան ոչ միայն նվազեցնել ինսուլտ կամ ինֆարկտ ստանալու
հավանականությունը, այլև մտքի և հիշողության հետ կապված նման խնդիրները»,- հայտարարել է Ֆիլիպ Գորելիկը Գրանդ Ռապիդսի (ԱՄՆ)
Միչիգանի նահանգի համալսարանից:
Վերլուծելով հարյուրավոր գիտական աշխատություններ՝ նվիրված առողջության հետ կապված խնդիրների այս կամ այն խմբի ուսումնասիրմանը՝
գիտականներն առանձնացրել են ռիսկի յոթ գլխավոր գործոններ, որոնց չեզոքացումն զգալիորեն նվազեցնում է սրտի և նոթների հիվանդությունների և ծերունական թուլամտության զարգացման հավանականությունը:
Ամենից առաջ, գիտնականները մարդկանց խորհուրդ են տալիս հետևել իրենց ճնշմանը և արյան մեջ խոլեստերինի և ինսուլինի մակարդակին,
պահպանել բարձր մակարդակի ֆիզիկական ակտիվություն ամբողջ կյանքի ընթացքում, օգտագործել առողջ սնունդ և ազատվել ավելորդ քաշից,
ինչպես նաև ձեռքը չառնել ծխախոտը:
Այս յոթ կետերից թեկուզև մեկին հետևելն, ինչպես նշում են գիտնականները, 50 տոկոսով նվազեցնում է նման խնդիրների զարգացման հավանականությունը, իսկ այս կանոնների լրիվ կատարումը, նրանց կարծիքով՝ գրեթե լիովին կբացառի վաղ և տարեց հասակում Ալցհայմերի հիվանդության և սրտի խնդիրների զարգացման հավանականությունը: