«Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվեց նաև Վենետիկի կինոփառատոնում՝ Վենետոյի նահանգապետի բարձր հովանու ներքո. artsakhpress.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվեց նաև Վենետիկի կինոփառատոնում՝ Վենետոյի նահանգապետի բարձր հովանու ներքո. artsakhpress.am

Վենետիկի կինոփառատոնի Venice Production Bridge-ում ցուցադրվեց Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը, որը կազմակերպվել էր Վենետոյի նահանգապետ Լուկա Զայայի բարձր հովանու ներքո՝ «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի իտալական գործընկեր Blue Knowledge Association-ի նախաձեռնությամբ, հանձին ասոցիացիայի տնօրեն Orietta Trevisanato Zampieri-ի։

Այդ առիթով ֆիլմի ստեղծագործական կազմից Իտալիա էին ժամանել ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, լիտվացի պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասը, ամերիկյան թիմից՝ գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը, իսկ դերասանական կազմից՝ գլխավոր կերպար կերտած լիտվացի դերասանուհի Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն։ Ցուցադրությանը ներկա էին հասարակական, մշակութային գործիչներ, կինոոլորտի ներկայացուցիչներ, դիստրիբյուտորներ։ Ցուցադրությունը խոստումնալից էր, քանի որ հիմնական  նպատակը,  այն է՝  Իտալիայում «Վերջին բնակիչը» ֆիլմի տարածումը, դիստրիբյուցիայի կազմակերպումը, դրական արձագանք ունեցավ, որի ուղղությամբ էլ բանակցությունները շարունակվում են։ 

Ցուցադրությանը հաջորդեց կոկտեյլ երեկոն, որի ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում։ Ներկաները կիսվեցին իրենց տպավորություններով, հնչող կարծիքները շատ դրական էին և հագեցած գովեստի ու շնորհակալության խոսքերով։ Ջիվան Ավետիսյանն այս առումով առանձնացնում է հնչեցված մի կարծիք, որին անդրադարձել էին իտալացիներից շատերը․

«Աբգարի և աղջկա փախուստի տեսարանում, որտեղ նրանք գիշերով ապաստան են գտնում ավերակ շինությունում, Աբգարն ու Իբրահիմը ընկերական անկեղծ զրույց  են  ունենում, նրանք խոսում են միմյանց հետ, կիսվում իրենց ապրած դժվարություններով,  խոսում կյանքի փիլիսոփայության մասին, և Աբգարն էլ այդ ժամանակ իրեն հուզող մտքերն է արտահայտում՝ «Տեսնես ազգ կա՞ որ չի կորցրել իր ծննդավայրը»։ Սա հարուցել է իտալացիների խորին զարմանքն ու կրկնակի հարգանքը դեպի հայ ազգն ու հայ ժողովուրդը,– կիսվում է Ջիվան ավետիսյանը,- Նույնիսկ այսպիսի ապրումների մեջ՝ հայն ունակ է խոսել համամարդկային արժեքների մասին, որը վեր է ամեն ինչից։ Այս մարդկային ճակատագրերի մասին պատմող ֆիլմն, իսկապես, հուզել է մեզ»,- նման ձևով իրենց կարծիքն են արտահայտել իտալացիները։

«Վենետիկի կինոփառատոնն այն եզակիներից է, որ գնահատում է արտհաուսը, կարևորում  և ընդունում  պարզ, մարդկային ճակատագրերի մասին պատմող ֆիլմերը, և պատահական չէ, որ հենց իտալական կինոփառատոնի շրջանակներում՝ նման բարձր մակարդակով՝ Վենետոյի նահանգապետ Լուկա Զայայի բարձր հովանու ներքո, «Վերջին բնակիչը» ֆիլմը հնարավորություն ունեցավ ցուցադրվելու: Առաջին զգացողություններն աննկարագրելի են, ես երջանիկ եմ, որ իմ ֆիլմը, որը ես համարում եմ նաև հայ ժողովրդինը, կարողանում է ապրել մեր սահմաններից  դուրս և պատվով ներկայանալ այսպիսի հեղինակավոր կինոփառատոններում։ Մեծ հույս ունեմ, որ այս ցուցադրությունը խթան կհանդիսանա հայ-իտալական համագործակցության շարունակականության համար, հնարավոր կդառնա ֆիլմի դիստրիբյուցիան Իտալիայում, և այն կցուցադրվի նաև Իտալիայի կինոթատրոններում։ Սպասումները մեծ են»,- ասաց ռեժիսորը։

Ֆիլմի ստեղծագործական կազմը նույնպես կարևորեց «Վերջին բնակիչը»՝ որպես միջազգային արտադրություն։ Ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը շեշտադրեց նաև Սփյուռքի դերը նման հայկական ֆիլմերի խրախուսման գործում։

«Սրանք հայկական կինոյի զարգացման քայլեր են, որոնք ծառայելու են սերունդներին. տասը, տասնհինգ տարի հետո, երբ որևէ հայ կինոռեժիսոր հայտնվի հեղինակավոր մի կինոփառատոնում կամ կինոշուկայում, արդեն կլսի՝ «այո, հայկական կինեմատոգրաֆիային ծանոթ ենք, ոչ միայն լսել ենք, այլ նաև՝ տեսել և ոգեշնչվել», և ոչ թե հակառակը, որը ես լսել եմ հաճախ»,- անկեղծանում է Ջիվան Ավետիսյանը։

Հատկանշական դարձավ «Վերջին բնակիչը» ֆիլմի ստեղծագործական և դերասանական կազմի համար, քանի որ Վենետոյի նահանգապետ Լուկա Զայայի հրահանգով կազմակերպվել էր ընդունելություն։ Ֆիլմի թիմին ընդունեց նահանգապետի առաջին տեղակալ Cristiano Corazzari-ն։ Հրավիրվել էին նաև  Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը և Իտալիայի հայերի միության նախագահ Մինաս Լուրյանը։ Դեսպանն իր խոսքում ներկայացրեց հայկական մշակույթը, կարևորեց այս համագործակցությունը, նման հայկական ֆիլմերի անհրաժեշտությունը, Վենետոյի նահանգապետի աջակցությունն ու խրախուսանքը՝ այդպիսի միջոցառումների կայացման գործին։

Մինաս Լուրյանն իր խոսքում ներկայացրեց հայերի դարավոր ժառանգությունը, կարևորեց հայ- իտալական բարեկամությունը, վենետիկյան հայերի ներդրումը Վենետիկի թե՛ առևտրային, թե՛ մշակութային, թե՛ քաղաքական ոլորտներում: Նա նշեց, որ Ջիվան Ավետիսյանն էլ  իր հերթին է հայկական կինոյի ոլորտում մեծ ներդրում կատարում՝ համախմբելով վենետիկցիներին և տեղի հայերին հայ ժողովրդի և նրա պատմության շուրջ։

Ռեժիսորն էլիր խոսքում շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար։ «Ֆիլմը մեր մասին է․ կոնֆլիկտներն աշխարհում շատ են և այդպիսի դեպքերը կարող են պատահել երկիր մոլորակի ցանկացած անկյունում, ցանկացած ժողովրդի հետ։ Վստահ եմ՝ Վենետիկի ժողովուրդը նույնպես մեզ կհասկանա, որովհետև Վենետիկը ևս անմասն չի մնացել պատերազմներից։ Շնոհակալ եմ նահանգապետին՝ հույս և հավատ ներշնչելու համար։ Դա ոգեշնչում է, որպեսզի մենք, որպես խաղաղության մարտիկներ, կարողանանք միասնական ուժով շարունակել մեր ճանապարհը և, պատմելով Արցախի մասին, խաղաղություն քարոզենք»,- հավելեց Ջիվան Ավետիսյանը:

Ավարտին կայացավ նվերների փոխանակման արարողություն՝ ի նշան հարգանքի և բարեկամության։ Ջիվան Ավետիսյանը նահանգապետին նվիրեց գորգ՝ «Ղարաբաղ կարպետից»՝ հայերեն այբուբենի և Արարատ լեռան պատկերով։ Նա նշեց, որ այդ  գորգը ստեղծվել է այն կանանց կողմից, որոնց ամուսինները, որդիները կամ եղբայրները մասնակից են եղել պատերազմին և այսօր էլ կյանքի և ազատության կռիվ են տալիս սահմանին։ «Սա ուղակի գորգ չէ հայերեն տառերով, այլև՝ նրա մեջ ամփոփված է հայ կանանց ուժը, էներգիան, նվիրումը, հաղթանակի, ազատության և խաղաղության ձգտումը։ Այս գորգի մեջ կա կյանք՝ ստեղծված այդ կանանց աշխատանքով»,- ասաց Ջ. Ավետիսյանը։

Կայացավ «Վերջին բնակիչը» ֆիլմի վերաբերյալ մամլո ասուլիս, որին ներկա էին ֆիլմի ստեղծագործական կազմը, Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, հայկական արմատներ ունեցող իտալացի հայտնի գրող Անտոնի Արսլանը։

Դեսպանը, կրկին ներկայացնելով ադրբեջանա-ղարաբաղյան կոնֆլիկտը, խոսեց ֆիլմի կարևորության մասին: Նա ընգծեց, որ այսօր Արցախի մասին տեղեկատվությունը սահմանափակ է, իսկ նման ֆիլմերը նպաստում են նրա վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։

Անտոնիա Արսլանն անդրադարձավ ֆիլմի գեղարվեստական արժեքին, ոճին, ռեժիսորի մարդկային տիպին, որն արտացոլվում է ֆիլմում: Նա որոշակի անդրադարձ կատարեց նաև մեր պատմական իրողությանը՝ սկսած ցեղասպանությունից մինչև ադրբեջանա-ղարաբաղյան կոնֆլիկտը, որ նման երևույթների ճանաչումն ու դատապարտումը, իրազեկումը նման գեղարվեստական ֆիլմերի միջոցով, հանդիսանում են անհրաժեշտ միջոցներ՝ դրանց կանխարգելման պայքարում։ Նա նաև շեշտեց, որ օրեր առաջ Արցախի Հանրապետության նախագահի կողմից արժանացել է «Վաչագան Բարեպաշտ» հուշամեդալին, ինչը մեծ պատիվ է իր համար․ «Եվ այստեղ ներկայացնել հայկական ֆիլմ՝ Արցախի մասին, կրկնակի երջանկություն է ինձ համար»,- նշեց Անտոնիա Արսլանը։

Ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը խոսեց Միացյալ Նահանգներում ֆիլմի առաջխաղացման նպատակով ծավալած աշխատանքների մասին: «ARTsakh Arts and Cultural Foundation-ի նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 15-ից «Վերջին բնակիչը»  ֆիլմը Ամերիկայում մեծ էկրանին կլինի՝ ցուցադրվելով Լոս Անջելեսի Pacific Theaters-ում։ Հիմնադրամը ստեղծված է արվեստի զարգացման համար, և մենք մտադիր ենք նաև շարունակել աջակցել Ջիվանին՝ իր հաջորդ կինոնախագծի ստեղծման ճանապարհին»,- ասաց գործադիր պրոդյուսերը, ով նաև հիմնադրամի անդամներից է։  

Ֆիլմի լիտվացի պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասն իր խոսքում ընդգծեց միջազգային համարտադրության կարևորությունը։ «Շնորհիվ Ջիվան Ավետիսյանի հսկայական ներուժի, լավ սցենարի և պատմության՝ նա կարողացել է իր շուրջը համախմբել միջազգային համարտադրողներ: Ջիվանի հետ մեր համագործակցությունը շարունակվելու է նաև հաջորդ կինոնախագծով, որը, վստահ եմ, նույնպես մեծ հաջողություններ կունենա»,- նշեց Կեստուտիս Դրազդաուսկասը։ 

Ջիվան Ավետիսյանն իր խոսքում անդրադարձավ նաև նոր՝ «Դրախտի դարպասը» ֆիլմին: «Մեծ հույս ունենք, որ պատիվ կունենանք այս ֆիլմը նույնպես ցուցադրելու Իտալիայում,- ընդգծեց նա և հավելեց,- Երջանիկ կլինեմ, եթե հայ-իտալական հոգևոր-մշակութային դարավոր հարաբերությունների պատմության մեջ ես ևս իմ փոքրիկ ներդրումն ունենամ՝ ի շահ արվեստի, ի շահ համագործակցության»։ Մամլո ասուլիսին հաջորդեց կոկտեյլ երեկոն և հյուրասիրությունը, որը նույնպես կազմակերպվել էր Blue Knowledge Association-ի նախաձեռնությամբ և Վենետոյի նահանգապետի բարձր հովանու ներքո։ «Վերջին բնակիչը» ֆիլմը նկարահանվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա:

Այն ստեղծվել է 2016թ.ին, միջազգային համագործակցության արդյունքում՝ «Ֆիշ այ Արթ» մշակութայինհիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» փրոդաքշն հաուսի կողմից, աջակցությամբ՝ շվեդական «Apricot Stone», ամերիկյան«Alpha Dogs, INQ» և «Mosaics Art & Cultural Foundation» ընկերությունների ևԼիբանանի պետական համալսարանի: Նկարահանումները տեղի են ունեցել2015թ.-ին՝ Արցախում, ռեժիսորի հայրենի Խաչմաչ գյուղում։ Դերասանականկազմում, հայ սիրված մի շարք դերասանների հետ միասին, ընդգրկվել են նաևհամաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից: Կոմպոզիտորը աշխարհահռչակ «System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն է։ «Վերջին բնակիչը» ֆիլմի առաջխաղացման աշխատանքները սկսվել են Կաննի 69-րդ կինոփառատոնի կինոշուկայից, որտեղ այն ներկայացվել է։ Ֆիլմի հայկականպրեմիերան կայացել է «Ոսկե Ծիրան» 13-րդ կինոփառատոնի շրջանակներում։Վերջերս ֆիլմն ընդգրկվել է Շանհայի 20-րդ միջազգային կինոփառատոնի «Panorama» ոչ մրցութային ծրագրում։Այն ցուցադրվել է 5 անգամ, իսկ գլխավոր՝ պաշտոնական ցուցադրությունը կայացել է հունիսի 25-ին։ «Վերջին բնակիչը» ֆիլմն առաջադրվել է 2017թ. «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը՝ լավագույն «Օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, որիններկայացված է եղել 65 ֆիլմ։

Այդ առիթով էլ, Լոս Անջելեսի առաջատարհյուրանոցներից՝ «Four Seasons Hotel»-ում կայացել է ֆիլմի փակցուցադրությունը՝ «Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի» անդամների (HFPA) համար՝ արժանանալով նրանց բարձր գնահատանքին։ Ֆիլմիմասին անդրադարձ է կատարվել «Ոսկե Գլոբուս»-ի պաշտոնական կայքի ևամերիկյան հայտնի «Los Angeles Times» օրաթերթի կողմից։ «Վերջին բնակիչը» ֆիլմը նախորդ ամիսներին արդեն ցուցադրվել է Լիբանանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում, Ֆինլանդիայում, Շվեդիայում, Նիդերլանդներում, իսկ մի շարք այլ երկրներում կցուցադրվի առաջիկայում:

Հայադրբեջանական հակամարտության արդյունքում տեղահան եղած հայկականգյուղում, օրեցօր սեղմվող թշնամական օղակում մնում է Աբգարը՝ մենմենակ: Նասպասում է իր աղջկան, ով ականատես է եղել գազազած ամբոխի կողմից ամուսնուսպանությանը և հոգեկան խանգարումով հայտնվել է հիվանդանոցում: Ադրբեջանցի Իբրահիմը, Աբգարի աղջկան գտնելու, բերելու դիմաց, նրանառաջարկում է աշխատել մզկիթի կառուցման վրա: Իբրահիմն օրեր անց Բաքվիհոգեբուժարաններից մեկում գտնում և բերում է աղջկան՝ Յուրգային:

artsakhpress.am