Երեկ մեկնարկել է «Նոր ալիք» միջազգային մրցույթը, որին Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ` 24-ամյա Սյուզաննա Մելքոնյանը և 19-ամյա Էռնա Միրը։ Tert.am Life–ի հետ զրույցում մեր մասնակիցներից մեկը` Սյուզաննա Մելքոնյանը, պատմել է նախապատրաստական աշխատանքների, սպասվող ելույթների, ակնկալիքների և Էռնայի հետ հարաբերությունների մասին։
Սյուզաննան նշեց, որ նախապատրաստական աշխատանքները սկսել են օգոստոսի 29–ից։ Բացման արարողությունից առաջ ունեցել են գլխավոր փորձը մեծ դահլիճում, ծանոթացել բեմին, եթերային ու բեմական ռեժիսորների հետ աշխատանքին։
Հանդիսավոր բացմանը բոլոր մասնակիցները միասին կատարել են «Նոր Ալիքի» հիմնը` Чем измерить Сочи երգը։ Այսօր արդեն առաջին մրցույթային օրն է, որի ընթացքում Սյուզաննան կկատարի Destiny’s Child խմբի Stand Up For Love երգը։ «Նոր գործիքավորում ենք արել, քանի որ դա է պահանջում մրցույթի կանոնակարգը։ Երաժշտական նյութերը շատ կարևոր կետ են այս մրցույթում։ Շնորհակալ եմ Արման Էլբերտին, որը շատ պրոֆեսիոնալ է արել այդ աշխատանքը։ Ոչ միայն ես, այլև այստեղի ողջ անձնակազմը շատ գոհ ենք»,– նշեց երգչուհին։
Ամբողջությամբ՝ life.tert.am