«Շատ հետաքրքիր ու ծիծաղաշարժ նախագիծ է». Անի Պետրոսյանը՝ նոր դերերի մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

«Շատ հետաքրքիր ու ծիծաղաշարժ նախագիծ է». Անի Պետրոսյանը՝ նոր դերերի մասին. life.panorama.am

Անի Պետրոսյանն այս շրջանում ակտիվ աշխատանքային կյանքով է ապրում: Դերասանուհին նկարահանվում է միանգամից մի քանի նախագծերում, որոնց մասին առաջինը պատմել է Life.panorama.am-ին:

«Արդեն իսկ եթերում է «Միլիոնը թակարդում» 25 մասանի ֆիլմը, որտեղ նկարահանվելու առաջարկը ստացել եմ ռեժիսորից՝ Հարութ Շատյանից: Նրա հետ նախկինում աշխատել եմ «Poker.am» ֆիլմի և «Երեք կյանք» հեռուստասերիալի շրջանակներում, սակայն երկար տարիներ էր, որ առնչություն չէինք ունեցել, անգամ նրա հեռախոսահամարն էի կորցրել, բայց մի օր ֆեյսբուքով Հարութը շատ բարկացած գրեց, թե ուր եմ կորել ու մի դեր կա, որ ուզում է ես մարմնավորեմ: Այդպիսով հանդիպեցինք, համաձայնության եկանք ու սկսեցինք աշխատել»,- ժպիտով պատմեց Անին՝ նշելով, որ համաձայնության գլխավոր պատճառնրից մեկն այն էր, որ բացասական հերոսուհու պետք է մարմնավորեր.

«Բացասական հերոսուհու մարմնավորել էի շատ տարիներ առաջ՝ «Դժբախտ երջանկություն» հեռուստասերիալում, ուստի առաջարկն ինձ շատ հետաքրքրեց: Իհարկե, համաձայնությանս պատճառներից էր նաև շատ լավ դերասանական կազմը, որոնց հետ աշխատելը իսկապես հետաքրքիր է: Այս ամենին զուգահեռ՝ կարևոր էր նաև այն, որ սերիալը բաղկացած է ընդամենը 25 սերիայից, ինչն ինձ շատ հարմար էր: Սա քրեական դրամա է, որտեղ կան բազում ճյուղեր, սյուժետային գծերն այնքան խճճված են, որ երբեմն անգամ մենք՝ դերասաններս, գլուխ չէինք հանում»,- նշեց նա:

«Միլիոնը թակարդում» քրեական դրամայում Անի Պետրոսյանի հերոսուհին՝ Սոնան, Սոֆյա Պողոսյանի հերոսուհու ընկերուհին է, նա ծանր մանկություն է ունեցել և տարիներ անց նա փորձում եմ ամեն գնով հարուստ կյանքով ապրել: Սոնային սիրահարված են երկու տղամարդիկ, որոնց մարմնավորում են Հայկ Սարգսյանն ու Արթուր Պետրոսյանը, իսկ թե ինչ զարգացումներ տեղի կունենան, Անին հրաժարվեց մանրամասնել՝ թողնելով անակնկալ հեռուստադիտողի համար:

Անի Պետրոսյանը նկարահնվել է  նաև «Շանթ» հեռուստաընկերության «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմի երկրորդ եթրաշրջանում, որը շուտով կհեռարձակվի:

««Սահմանինում» շատ դրամատիկ կերպար եմ մարմնավորել: Խաղում էի գնդապետի կնոջ դերը, ով անընդհատ ուզում է ամուսնուն հետ պահել պատերազմից, քանի որ վախենում է նրա կյանքի համար: Պետք է խոստովանեմ, որ «Սահմանին»-ը շատ բարձր մակարդակով է նկարահնվում, ինձ շատ հետաքրքիր էր ռեժիսորներ Ռոման Մուշեղյանի և Արտյոմ Հակոբյանի հետ աշխատելը»,- հավելեց դերասանուհին:

Ի դեպ՝ Անի Պետրոսյանը հանդես կգա նաև Հանրային հեռուստաընկերության նոր սիթքոմում՝ «Ամուսնացածների լիգայում»:
«Սա թեթև ժանրի սիթքոմ է, որտեղ բոլորն իրենց կգտնեն գործող հերոսների մեջ: Այստեղ ցույց է տրվում, թե ինչքան են տղամարդիկ ու կանայք տարբերվում միմյանցից և որքան անհամապատասխան հայացքներ ունեն նույն իրադարձությունների վերաբերյալ: Այն պատմում է երեք զույգի մասին, որոնց մարմնավորում ենք ես և Տիգրան Գյուլումյանը, Լուիզա Ներսիսյանն ու Ռաֆայել Երանոսյանը, Ջեմման և դիջեյ Սերժոն: Շատ հետաքրքիր ու ծիծաղաշարժ նախագիծ է, որը, կարծում եմ, հեռուստադիտողի սիրելին է դառնալու»,- ավարտեց դերասանուհին:

life.panorama.am



Նման նյութեր