
armtimes.com-ը գրում է, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Պաշտպանության նախարարությունից ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանից զինվորական համազգեստով լուսանկարներ են տարածվում: Հիշեցնենք, որ 168.am-ը գրել է, որ Վիգեն Սարգսյանը նշանակվելու է Պաշտպանության նախարար: Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից փորձեցինք լուրի իսկությունը ճշտել, սակայն վարչության աշխատակից Մուշեղ Աղեկյանը խնդրեց գրավոր հարցում ուղարկել:
Չի բացառվում, որ այսօր էլ հրապարակվի Վիգեն Սարգսյանին՝ Պաշտպանության նախարար նշանակելու հրամանագիրը: