Soulpost.ru-ն գրում է, որ Առյուծ կանայք ուշադրություն են գրավում։ Նրանք սրամիտ են, ստեղծագործ, ուժեղ և նույն հատկությունները ցանկանում են տեսնել զուգընկերոջ մեջ, պահանջում են այն, ինչի, իրենց կարծիքով, արժանի են։ Ինչ հատկություններ են բնորոշ Այռուծներին։
Կարող են կամակոր լինել։ Դուք կարող են նրան «կամակոր» անվանել, նա՝ «վճռական»։ Առյուծները կամային բնավորություն ունեն, հպարտ են, ձգտում են կայունության։ Եթե Առյուծն անհանգստացած է, նեղացած, ներողություն խնդրեք և նրան որոշ ժամանակ տվեք՝ ինքնուրույն հանգստանալու համար։ Միայն թե չասեք՝ հանգստացիր. այդ խոսքերի համար նա կարող է ճանկռել ձեր դեմքը։
Էգոիստ են։ Եվ չնայած Առյուծի ինքնավստահ տեսքին՝ նրա էգոն բավական հեշտ է խոցել։ Առյուծը սիրում է, երբ իրենով հիանում են, գովում իրեն իր յուրահատկության և ստեղծագործ լինելու համար։
Սիրում են խաղ անել և նյարդայնացնել։ Կին Առյուծներն ուրախ մարդիկ են, սիրում են հաճույք ստանալ՝ նյարդայնացնելով, ստիպելով ժպտալ։ Պետք է ի վիճակի լինել հասկանալ, ընդունել Առյուծի հումորը և նրան պատասխանել նույն կերպ՝ առանց նրա զգացմունքները վիրավորելու։
Նա տեսնում է, թե ինչ կա ձեր հոգում։ Մի փորձեք խաբել Առյուծին։ Կարողացեք անկեղծորեն հիանալ Առյուծով և ստիպել նրան իրեն յուրահատուկ զգալ։
Առյուծը ժամանակ չունի թուլամորթների համար։ Առյուծները կտրուկ են, զվարճալի, շփվող, խելացի, այդ պատճառով էլ ցանկանում են իրենց կողքին տեսնել տղամարդու, ով կաջակցի իրենց։ Եթե ինքնավստահ չեք, դա փոխում է ամեն ինչ։ Խոցելի մի եղեք։ Առյուծները ոչ միշտ են ցանկանում որոշումներ կայացնել և ղեկավարել։ Կին Առյուծներին այնպիսի տղամարդ է հարկավոր, ով հաստատակամ է իր համոզմունքներում, չի վախենում որոշումներ կայացնել և ասել այն, ինչ մտածում է։
Առյուծներն անձնական տարածքի կարիք ունեն։ Կին Առյուծներն անկախ են և ցանկանում են լինել տղամարդու հետ, ով ևս անկախ է։ Նրանք ցանկանում են, որ տղամարդը ղեկավարի իրենց՝ առանց վերահսկելու։ Եթե ցանկանում եք լինել Առյուծի կողքին, պետք է ուժեղ և անկախ լինեք, հակառակ դեպքում՝ նա արագ կկորցնի հարգանքը ձեր նկատմամբ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը