
Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Էսպանյոլի» դարպասը:
Հանդիպման 26-րդ րոպեին Լիոնել Մեսսին բացել է խաղի հաշիվը, իսկ 35-րդ րոպեին կրկնապատկել է այն:
67-րդ րոպեին Մեսսին նաև հեթ-տրիկ է ձևակերպել:
Հանդիպման ավարտից 3 րոպե առաջ անկյունայինից փոխանցումից հետո Պիկեն հաշիվը դարձրել է 4:0:
Վերջին րոպեին «Բարսելոնայի» կազմում իր նորամուտը նշող Ուսման Դեմբելեի փոխանցումից հետո Սուարեսը ձևակերպել է վերջնարդյունքը՝ 5:0:
Այս հաղթանակից հետո Էրնեստո Վալվերդեի գլխավորած թիմը 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
armsport.am