Շիրակը 100 %-անոց արդյունքով է ավարտում առաջին շրջանը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Շիրակը 100 %-անոց արդյունքով է ավարտում առաջին շրջանը

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալվեց Երևանի «Փյունիկին»:

Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 2:0: «Շիրակի» կազմում գոլով աչքի ընկան Փոլ Մուսա Բակայոկոն և Իգոր Ստանոյևիչը:

Այս խաղից հետո  «Շիրակը» վաստակած 15 միավորով վստահորեն գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Փյունիկը» 5 միավորով մնաց 4-րդ տեղում:

Հիշեցնենք, որ Բարձրագույն խմբի 6-րդ տուրում «Շիրակը» կհյուրընկալվի գործող չեմպիոն «Ալաշկերտին», իսկ «Փյունիկը» սեփական հարկի տակ կընդունի «Բանանցին»:

Հանդիպման գոլերը` ստորև.

armsport.am